Բայդենը չեղարկել է իր հրապարակային ելույթը Էլիզաբեթ 2-րդի մահվան մասին հայտարարությունից հետո
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է հինգշաբթի օրը նախատեսված իր հրապարակային ելույթը։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությանը։
«Նախագահի` այսօր ցերեկը նախատեսված հրապարակային ելույթը չեղարկվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այն հայտնվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան լուրից անմիջապես հետո։ ԱՄՆ նախագահի աշխատակազմը չի մեկնաբանել Բայդենի ելույթի չեղարկումը և չի հաստատել դրա կապը միապետի մահվան հետ։
Բայդենը պլանավորում էր սեպտեմբերի 8-ի կեսօրին (Երևանի ժամանակով սեպտեմբերի 9-ի գիշերը) ելույթ ունենալ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման թեմայով։ Նա, ինչպես աշխարհի մյուս առաջնորդները, իր ցավակցությունն է հայտնել Բրիտանիայի թագուհու մահվան կապակցությամբ։