Սեպտեմբերի 14-ին «Դվին» մյուզիք հոլում տեղի կունենա համերգ` նվիրված Իոսիֆ Կոբզոնի հիշատակին
Ժամանց
«Թովմասյան» միջազգային հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանի նախաձեռնությամբ` սեպտեմբերի 14-ին «Դվին» մյուզիք հոլում տեղի կունենա «И снова мы вместе!» («Եվ կրկին մենք միասին ենք») խորագրով համերգ` նվիրված Ռուսաստանի և խորհրդային էստրադայի աստղ Իոսիֆ Կոբզոնի հիշատակին:
Համերգին ելույթ կունենան հայկական շոու-բիզնեսի աստղեր` Սոնան, Կամո Սեյրանյանը, Էրիկ Կարապետյանը, Սոնա Ռուբենյանը, Դայանա Սարգսյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Սարգիս Եղիազարյանը, Սոնա Շահգելդյանը, Արթուր Աղաջանովը և այլք:
Միջոցառումը կսկսվի սեպտեմբերի 14-ին` ժամը 18:00-ին, «Դվին» մյուզիք հոլում (ք. Երևան, Պարոնյան 40): Մանրամասների համար զանգահարել` +374 43040704:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)