US օpen-ի կանանց մենախաղերի եզրափակչի մասնակիցները հայտնի են
Սպորտ
Թենիսի ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղերի եզրափակիչի մասնակիցները հայտնի են:
Նյու Յորքում ընթացող «Մեծ սաղավարտի» տարվա հերթական մրցաշարի` ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղերի եզրափակիչում կմրցեն Լեհաստանից Իգա Սվիատեկան և Թունիսից Օնս Յաբուրը: Այդ հանդիպումը կկայանա Նյու Յորքի կենտրոնական կորտում` Արթուր Այշ ստադիոնում` սեպտեմբերի 10-ին:
Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US օpen-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)