Պուտինը շնորհավորել է Կիմ Չեն Ընին
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ԿԺԴՀ-ի հիմնադրման 74-րդ տարեդարձի կապակցությամբ, որում նա վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կծառայի բարուն և կայունությանը Հյուսիսարևելյան Ասիայի տարածաշրջանում, հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահը «անկեղծ շնորհավորանքներ» է հայտնել հանրապետության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ և նշել, որ ԿԺԴՀ-ն և Ռուսաստանի Դաշնությունը ավանդաբար պահպանում են բարիդրացիական բարեկամական հարաբերություններ և կուտակել են «տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության զգալի փորձ»:
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք կառուցողական երկկողմ կապերի ողջ շրջանակի հետագա զարգացումը` ի շահ մեր ժողովուրդների, Կորեական թերակղզում և ամբողջ Հյուսիսարևելյան Ասիայում անվտանգության և կայունության ամրապնդման»»,- ասել է Պուտինը։ Նա Կիմ Չեն Ընին մաղթել է «առողջություն և հաջողություն», իսկ ԿԺԴՀ-ի քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում։