ԿԺԴՀ-ն երբեք չի հրաժարվի միջուկային զենքից. Կիմ Չեն Ըն
Համաշխարհային ՄամուլՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում ԿԺԴՀ-ի 14-րդ Գերագույն Ժողովրդական Ժողովի յոթերորդ նստաշրջանում ելույթի ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգները նպատակ ունի տապալել Հյուսիսային Կորեայի ռեժիմը, սակայն վերջինս երբեք չի հրաժարվի միջուկային զենքից, նույնիսկ եթե նրան սպառնան 100-ամյա պատժամիջոցներով, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԿԺԴՀ պետական լրատվամիջոցներին։
«ԱՄՆ-ի նպատակն է ոչ միայն վերացնել մեր միջուկային զենքը, այլև վերջնականապես ոչնչացնել մեր միջուկային էներգիան, ստիպել մեզ հրաժարվել ինքնապաշտպանության մեր իրավունքից, թուլացնել մեզ՝ ցանկացած պահի տապալելու մեր ռեժիմը»,- ասել է Կիմ Չեն Ըն-ը։ Նա նշել է, որ ոչ մի պատժամիջոց ԿԺԴՀ-ին չի ստիպի հրաժարվել միջուկային զենքից։
«Սա ԱՄՆ-ի սխալ դատողությունն է և սխալ հաշվարկը։ Պատժամիջոցներ սահմանեք առնվազն հարյուր օր, հազար օր, տասը տարի, հարյուր տարի, մենք չենք պատրաստվում հրաժարվել գոյատևելու մեր իրավունքից, ինքնապաշտպանությունից, որից կախված է երկրի և նրա ժողովրդի ապագայի անվտանգությունը»,- Կիմ Չենի խոսքերը մեջբերում է գործակալությունը։