Անտոնիո Գուտերեշը ժամանել է Պակիստան
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Պակիստան։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Գուտերեշը կայցելի ջրհեղեղից տուժած շրջաններ։
Այցի ընթացքում գլխավոր քարտուղարը կհանդիպի Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և արտգործնախարար Բիլավալ Բհուտո Զարդարիի հետ։
Հիշեցնենք, որ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները խլել են 1391 մարդու կյանք։ Պակիստանը մարդասիրական օգնություն է խնդրել բազմաթիվ երկրներից։ Ենթադրվում է, որ ջրհեղեղները Պակիստանին մոտ 10 միլիարդ դոլարի վնաս են հասցրել։
ՄԱԿ-ն իր հերթին 160 միլիոն դոլարի օգնություն ցուցաբերելու կոչ է արել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն