Հիացմունքի էին արժանի նրա շիտակությունը, նվիրվածությունը երկրին․ Արմեն Սարգսյանը՝ ՄԲ թագուհու մասին
Հայաստան
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակել է ցավակցական հեռագիր Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։
«Խոր ցավով տեղեկացա Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան մասին:
Հիացմունքի էին արժանի նրա շիտակությունը, պարտքի զգացումը և նվիրվածությունն իր երկրին, իմաստնությունն ու մարդասիրությունը:
Ամենաանկեղծ ցավակցություններս եմ հղում Նորին Մեծություն Թագավոր Չարլզ Երրորդին, թագավորական ընտանիքին և Մեծ Բրիտանիայի ժողովրդին»,-նշվում է ցավակցականում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան