Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո 

«Հրապարակ»-ը հերքում է ««Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի ֆինանսավորումը հասավ 500 մլն դրամի» վերտառությամբ հոդվածը

Հասարակություն

«Հրապարակ»-ը հերքում է ««Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի ֆինանսավորումը հասավ 500 մլն դրամի» վերտառությամբ հոդվածը։

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արմինե Օհանյանին
ՀՀ վարչապետի աշխատակազմի 
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Գոռ Ծառուկյանից


Հարգելի տիկին Օհանյան,


Ձեր կողմից ղեկավարվող Hraparak.am լրատվական կայքում (08.09.22-ին) և «Հրապարակ» օրաթերթում (09.09.22-ին լույս տեսած համարում) հրապարակվել է ««ՖԵՅՔԵՐԻ» ՊՈԱԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՍԱՎ 500 ՄԻԼԻՈՆԻ» վերնագրով նյութը, որտեղ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կենտրոն) վերաբերյալ ի թիվս պիտակավորումների և ոչ կոռեկտ ձևակերպումների տեղ են գտել կեղծ տեղեկատվություն և իրականությանը չհամապատասխանող պնդումներ։

Մեջբերում տվյալ նյութից. «...միակ տեսանելի բանը, որ անում է (ՀԿՏԿ ՊՈԱԿ-ը, Գ.Ծ.)՝ սոցկայքերում կեղծ օգտահաշիվներ է բացում եւ սպասարկում՝ ապահովելով իշխանության գովքը, քարոզն ու հայհոյում բոլորին, ով իշխանության հետ համակարծիք չէ»:

Հրապարակման առնչությամբ հայտնում եմ, որ Կենտրոնում աշխատող որևէ աշխատակից երբևէ չի ստացել և առավել ևս` իրականացրել նման հանձնարարություններ ու չի զբաղվում վերոնշյալ արատավոր գործունեությամբ, նկարագրված գործելաոճն անընդունելի և դատապարտելի է ոչ միայն իմ՝ որպես տնօրենի, այլև Կենտրոնի աշխատակիցների համար։ Հետևաբար հիշատակված նյութում ներկայացված տեղեկատվությունն ամբողջովին կեղծ է ու չի համապատասխանում իրականությանը։

Բացի այդ, տեղեկացնում եմ, որ Կենտրոնն իրականացնում է բազմաթիվ աշխատանքներ ու կարևոր գործառույթներ, որոնք թափանցիկ և ՏԵՍԱՆԵԼԻ են ՀՀ քաղաքացիների, առավել ևս` լրատվամիջոցների համար։ Թվեմ դրանցից մի քանիսը.

• Կենտրոնն իրականացնում է ՀՀ կառավարության նիստերի, փոխվարչապետերի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ անցկացված պաշտոնական հանդիպումների, խորհրդակցությունների արարողակարգային նկարահանումը, լուսանկարահանումը, մոնտաժը, տարածումը։

• Կենտրոնն իրականացնում է «Հրապարակում» հաղորդման, «Մեր ժամանակների հերոսը» հաղորդաշարի, «Արձակուրդը Հայաստանում», «Ընտրի՛ր հայկականը» նախագծերի նկարահանումը, հանդիսանում է «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա համերգ-մրցանակաբաշխության կազմակերպման պատասխանատու ստորաբաժանումը։

• Կենտրոնը վարում է սոցիալական ցանցերում ՀՀ կառավարության պաշտոնական հարթակները՝ մշակելով հրապարակումների բովանդակությունը (Ֆեյսբուք, Յութուբ, Տելեգրամ, Ինստագրամ, Թվիթեր): Պատրաստվում և տարածվում են կառավարության որոշումների, ծրագրերի և միջոցառումների, դրանց արդյունքների վերաբերյալ իրազեկող ֆոտոշարքեր, ինֆոգրաֆիկաներ, անիմացիոն հոլովակներ։

• Կենտրոնը վարում է մի շարք լրատվական հարթակներ, որոնք օտար լեզուներով հակազդում են հակահայկական քարոզչությանը, արտաքին լսարանին ներկայացնում են Հայաստանի պաշտոնական դիրքորոշումները։

• Կենտրոնն իրականացնում է փաստագրման և արխիվացման աշխատանքներ՝ կապված հայ-ադրբեջանական հակամարտության դրսևորումների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների արձանագրման հետ։  Փաստագրված նյութերի հիման վրա իրականացվում է խորհրդատվություն պետական գերատեսչությունների հետ։ Պատրաստվում են փաստագրական ֆիլմեր, հոդվածներ և այլ նյութեր, որոնք հասանելի են համացանցում։

• Կենտրոնի ներքո գործում է «Օրբելի» վերլուծական կենտրոնը որի շրջանակներում փորձագիտական մակարդակով համագործակցություն է ծավալվում ռուսական, եվրոպական, տարածաշրջանային (Իրան, Վրաստան) փորձագիտական կենտրոնների հետ։

• Կենտրոնը ճգնաժամային իրավիճակներում իրականացնում է պաշտոնական տեղեկատվության մշակման ու տարածման միջոցառումներ։ Վերջին տարիներին համաճարակային իրավիճակով պայմանավորված իրականացվում է հակահամաճարակային կանոնների, պատվաստումների խթանման և կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման միջոցառումների վերաբերյալ ֆիլմերի, հոլովակների, ինֆոգրաֆիկաների և այլ հանրամատչելի նյութերի պատրաստում ու տարածում։

• Բացի այդ, իրականացվում է ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն, վրացերեն լեզուներով տարածաշրջանային և միջազգային լրատվամիջոցների օպերատիվ մշտադիտարկում, տեղեկանքների և զեկույցների պատրաստում, զեկուցում համապատասխան գերատեսչություններին և պաշտոնյաներին (աշխատանքի այս մասը մեծ մասամբ հրապարակային չէ)։

Այս և բազմաթիվ այլ գործառույթներ, որոնց թվարկումն անհարկի կերկարացնի սույն նամակի ծավալը, գերակշիռ մասով տեսանելի են հանրության և հատկապես լրատվամիջոցների համար։ Հետևաբար Ձեր ղեկավարած լրատվամիջոցը ոչ միայն տարածում է սուտ տեղեկատվություն՝ զրպարտելով և Կենտրոնին վերագրելով իրականությանը չհամապատասխանող արատավոր երևույթներ, այլ նաև կատարում է կեղծ պնդում` Կենտրոնի կողմից կատարվող տեսանելի աշխատանքների մասով։

Հաշվի առնելով վերոգրյալը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ հետևողականորեն պահանջում եմ Hraparak.am լրատվական կայքում և «Հրապարակ» օրաթերթում հրապարակել հերքում վերոնշյալ մեջբերված ձևակերպումների առնչությամբ և հրապարակել Կենտրոնի պատասխանը, որն ուղարկում եմ կից։

Հ.Գ.
Հարգելի տիկին Օհանյան, որպես լրատվական դաշտի գործընկեր` խնդրում եմ Ձեր կողմից ղեկավարվող լրատվամիջոցում թույլ չտալ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի վերաբերյալ պիտակավորումների կիրառում («Ֆեյքերի» ՊՈԱԿ, «Ֆեյքերի ֆաբրիկա» և այլն) ու կեղծ տեղեկատվության տեսքով զրպարտության շրջանառում, ինչն արատավորում է պետական կառույցի հեղինակությունը, խաթարում է վստահությունը պետական ինստիտուտի նկատմամբ և բարոյական վնաս է հասցնում կառույցի տնօրինությանն ու անձնակազմին։
 
Հարգանքով`

Գոռ Ծառուկյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանը «Հրապարակ» օրաթերթի՝ ««ՖԵՅՔԵՐԻ» ՊՈԱԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՍԱՎ 500 ՄԻԼԻՈՆԻ» վերնագրով նյութի առնչությամբ
 
Hraparak.am լրատվական կայքում (08.09.22) և «Հրապարակ» օրաթերթում (09.09.22) հրապարակված ««ՖԵՅՔԵՐԻ» ՊՈԱԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՍԱՎ 500 ՄԻԼԻՈՆԻ» վերնագրով նյութում տեղ են գտել կեղծ, զրպարտող բնույթի տեղեկություններ կապված «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես, կառույցի մասին նյութում տեղ գտած հետևյալ միտքն ամբողջությամբ սուտ է և զրպարտություն, մեջբերում. «…միակ տեսանելի բանը, որ անում է՝ սոցկայքերում կեղծ օգտահաշիվներ է բացում եւ սպասարկում՝ ապահովելով իշխանության գովքը, քարոզն ու հայհոյում բոլորին, ով իշխանության հետ համակարծիք չէ», մեջբերման ավարտը։
 
Հայտնում ենք, որ Կենտրոնում աշխատող որևէ աշխատակից երբևէ չի ստացել և առավել ևս` իրականացրել նման հանձնարարություններ ու չի զբաղվում վերոնշյալ արատավոր գործունեությամբ, նկարագրված գործելաոճն անընդունելի և դատապարտելի է կառույցի տնօրինության և աշխատակիցների համար։ Կենտրոնն իրականացնում է բազմաթիվ աշխատանքներ ու կարևոր գործառույթներ, որոնք թափանցիկ և տեսանելի են ՀՀ քաղաքացիների, առավել ևս` լրատվամիջոցների համար։

Տնօրեն ԳՈՌ ԾԱՌՈՒԿՅԱՆ

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել
Ամենադիտված