Երևանում 30-ամյա ոչ սթափ վարորդը, Ford Mustang-ով բախվել է բազալտե եզրաքարին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Հարություն Աբգարյանը իր վարած Ford Mustang մակնիշի ավտոմեքենայով Սայաթ Նովա Պողոտայում Կենտրոնի թաղապետարանի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և հայտնվել կանաչ գազոնում ու բախվել եղևնուն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության։ Նա եղել է ոչ սթափ (խմած)։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)