Չնայած Սեյմի արգելքին՝ ռուս ընդդիմադիրներին թույլ կտան մուտք գործել Լիտվա. սկանդալային որոշում
ԱշխարհՎիլնյուսը ռուս դիվանագետներին և ընդդիմության ներկայացուցիչներին թույլ կտա մուտք գործել երկիր:
Լիտվայում նշել են Ռուսաստանի քաղաքացիների այն կատեգորիաները, որոնց դեռ թույլ կտրվի անցնել սահմանը, չնայած Սեյմի կողմից դրված արգելքին, գրում է tvc.ru-ն:
«Մենք կարող ենք ընդունել Ռուսաստանի դիվանագետներին, ընդդիմության ներկայացուցիչներին, ԵՄ այլ երկրներ փոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներին, ինչպես նաև այդ անձանց ընտանիքի անդամներին»,- ասված է Լիտվայի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: