Դավաճանության մեղադրանքները պետք է ուղղել իրական հասցեատերերին․ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»-ը՝ Փաշինյանին
Քաղաքական
Երեկ խորհրդարանում իշխանական պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ մեղադրական ու բավականին կոշտ տոնով արձագանքեց իր հասցեին հնչած մեղադրանքներին։
Նա, մասնավորապես, նշեց հետևյալը․ «ԱԱԾ սպաների միություն: Տո արա, դուք նամուս ունենաք, էսօր փողոց դուրս կգա՞ք։ Երկրի կեսը շպիոն է եղել ձեր պաշտոնավարության ընթացքում, դուք հասարակական կազմակերպություն եք հիմնում: ՀՀ-ում ձեր օրոք Ազգային անվտանգության ծառայություն չի եղել. խոպանչիների բրիգադ եք դուք եղել, ցավոք սրտի, նաև մեր ժամանակ նշանակվածների շրջանից։ Ձեզնով ԱԱԾ-ն պետք է զբաղվի, որովհետև շատ դեպքերում հլը պետք է հասկանանք՝ ամեն մեկդ քանի երկրի շպիոն եք ընդհանրապես»։
ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»՝ հասկանալու, ո՞րն է կազմակերպության արձագանքը և արդյո՞ք պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ։
Ի պատասխան` մեզ տրամադրեցին հետևյալ տեքստը․
«Երկրի համար այս օրհասական պահին վարչապետի կողմից «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության հասցեին նման հայտարարությամբ հանդեսը գալն առնվազն զարմանքի տեղիք է տալիս։ Պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքները պետք է ուղղել իրական հասցեատերերին»։
Արա Ալոյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)