Պուտինը ժամանել է Սամարղանդ. նա երկկողմ հանդիպում կունենա Ալիևի հետ
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանել է Սամարղանդ, որտեղ սեպտեմբերի 15-16-ը երեք տարվա ընթացքում առաջին անգամ անձամբ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, գրում է ՏԱՍՍ-ը:
Հինգշաբթի օրը Պուտինը կհանդիպի օտարերկրյա առաջնորդների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով։ Նա կխոսի Ղրղզստանի նախագահներ Սադիր Ջապարովի, Թուրքմենստանի նախագահներ Սերդար Բերդիմուհամեդովի, Ուզբեկստանի Շավքաթ Միրզիյոևի, Իրանի Էբրահիմ Ռայիսիի, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Բացի այդ, սեպտեմբերի 15-ին պետությունների ղեկավարների մասնակցությամբ կանցկացվի Ռուսաստան-Մոնղոլիա-Չինաստան եռակողմ գագաթնաժողովը։
Ուրբաթ օրը Ռուսաստանի ղեկավարը կմասնակցի ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստին։ Ակնկալվում է, որ Պուտինը մանրամասն կներկայացնի կազմակերպության առջև ծառացած խնդիրների իր տեսլականը և կառաջարկի որոշ միջոցներ՝ բարելավելու նրա գործունեությունը։
Սեպտեմբերի 16-ին ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։