Իրանը ստորագրել է ՇՀԿ-ին միանալու հուշագիր
Իրան
Իրանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) պարտավորությունների մասին հուշագիր է ստորագրել, հայտնում են Ուզբեկստանի ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ կազմակերպության գագաթնաժողովը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին՝ ուզբեկական Սամարղանդում։
Հուշագիրը ստորագրել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը։
Եթե Իրանը կատարի առաջադրված պայմանները, ապա 2023 թվականին Հնդկաստանում կայանալիք ՇՀԿ հաջորդ գագաթնաժողովում հանդես կգա որպես լիիրավ անդամ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն