Նա դեռ չի գիտակցում, որ պատերազմը սխալ էր․ Շոլցը՝ Պուտինի հետ զրույցի մասին
Արտաքին Քաղաքական
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո ասել է, որ չի տեսնում նրա դիրքորոշման փոփոխություն՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա հատուկ գործողություն սկսելու վերաբերյալ։
Այս մասին Շոլցն ասել է Բեռլինում՝ լրագրողների հետ հանդիպմանը, տեղեկացնում է Die Welt-ը։
Նրա խոսքով, Պուտինը դեռ ճիշտ է համարում ուկրաինական պատերազմը և չի ծրագրում դադարեցնել այն։
«Ցավոք, չեմ կարող ասել, թե աճում է գիտակցությունը, որ սխալ էր այս պատերազմը սկսելը: Նաև որևէ նշան չկա, որ այնտեղ նոր տեսակետներ են ի հայտ գալիս», - ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)