Հյուսիսային Կորեայում փակում են գեղեցկության սրահները
ԱշխարհԿԺԴՀ ոստիկանությունը օգոստոսի սկզբից սկսել է զանգվածաբար փակել գեղեցկության սրահները երկրում, հայտնում է Daily NK լրատվական պորտալը։
Հրատարակության համաձայն՝ Հյուսիսային Կորեայի իշխանությունները սկսել են ճնշել մասնավոր վարսավիրանոցներին՝ դրանք համարելով փող աշխատելու անօրինական միջոց, որը խթանում է անհատականությունը և «հակասոցիալիստական վարքագիծը»։ Մասնավորապես, նման հաստատությունների սեփականատերերին սպառնում են 100 հազար վոնի (46 000 դրամ) տուգանք և հնարավոր քրեական հետապնդում։
Նշվում է, որ այս կերպ կառավարությունը փորձում է երկրում թողնել միայն պետական գեղեցկության սրահները։ Տեղի բնակիչներն այս որոշումը կապում են նրա հետ, որ մասնավոր վարսահարդարները հարկեր չեն վճարում պետությանը, մինչդեռ նրանք մեծ պահանջարկ ունեն երիտասարդների շրջանում, ովքեր ցանկանում են սանրվածք ընտրել թույլատրելի սանրվածքների ցանկին հակառակ։
Ապրիլին Թուրքմենստանում ցանկանում էին կանանց արգելել մի շարք կոսմետիկ պրոցեդուրաներ։ Իրավապահ մարմինները նախատեսում էին տուգանքներ մտցնել բոտոքսի ներարկումների, թարթիչների երկարացման և կեղծ եղունգների օգտագործումը սահմանափակելու համար։