Ավստրալիայում կենգուրուն սպանել է տարեց տղամարդու
Ժամանց
Ավստրալիայի արևմուտքում տարեց տղամարդը վայրի կենգուրուի զոհ է դարձել, հայտնել է New York Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Ռեդմոնդ գյուղում, որը գտնվում է Պերտ քաղաքից 399 կմ հարավ-հարավ-արևելք։ Տուժողին գտել է նրա հարազատներից մեկը։
Քննիչները կարծում են, որ կենգուրուն, որը, ըստ իշխանությունների, պահվել է՝ որպես ընտանի կենդանի, հարձակվել է նրա վրա՝ նրան գտնելուց ժամեր առաջ:
Երբ ոստիկաններն ու շտապօգնությունը ժամանել են տղամարդու տուն, մարդասպան կենգուրուն թույլ չի տվել նրանց հասնել իր վիրավոր տիրոջը, ուստի ոստիկանները կրակել են կենդանու վրա:
Ավստրալիայում կենգուրուի՝ մարդուն սպանելու վերջին հաղորդագրությունը եղել է 1936 թվականին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)