Թուրքիան կշարունակի խորը աջակցություն ցուցաբերել եղբայրական Ադրբեջանին. Զաքիր Հասանովն ու Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել
ԱշխարհԹուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, գրում է Sputnik-ը։
Նախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը։ Աքարն ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի խորը աջակցություն ցուցաբերել եղբայրական Ադրբեջանին՝ համաձայն «մեկ ազգ-երկու պետություն» սկզբունքի։