Վրաստանի նախագահը վտանգավոր էսկալացիա է որակել իրավիճակը հայ- ադրբեջանական սահմանին
Վրաստան
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի առնչությամբ:
Զուրաբիշվիլին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ նշելով, որ ափսոսում է Վրաստանի երկու հարևան և բարեկամ երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վտանգավոր էսկալացիայի համար: «Խաղաղ Կովկասը ճանապարհ է դեպի ավելի ուժեղ, զարգացած և ավելի անկախ տարածաշրջան, որից կախված է մեր բնակչության ապագան»,- գրել է Զուրաբիշվիլին:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը