Ռուսաստանը պատրաստ է դիտարկել դեպի Թուրքիա գազի մատակարարումների ավելացման հարցը․ Նովակ
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստ է դիտարկել դեպի Թուրքիա գազի մատակարարումների ավելացման հարցը, եթե Թուրքիայում սպառումը մեծանա, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հաղորդում է Ինտերֆաքսը։
«Մենք երկարաժամկետ կապեր ունենք Թուրքիայի հետ։ Դրանք իրականացվում են, ինչպես հայտնի է, «Երկնագույն հոսք» եւ «Թուրքական հոսք» խողովակաշարերով։ Դա վերաբերում է Թուրքիայի ներքին շուկա մատակարարումներին, որոնց մոտավոր ծավալները կազմում են տարեկան մոտ 26 միլիարդ խորանարդ մետր գազ»,-ասել է Նովակը։
Նա նշել է, որ եթե թուրք գործընկերները մեծացնեն գազի սպառումը եւ դիմեն լրացուցիչ ծավալների համար, ապա հարցը կքննարկվի եւ կապահովիի մատակարարումը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան