Վերիշենի բնակիչը երեկ վիրավոր զինվորներին օգնելիս վիրավորվել է. 3 արկ է ընկել. գյուղապետ. News.am
Հասարակություն
Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչ Ռաֆիկ Խաչատրյանը երեկ՝ սեպտեմբերի 14-ին, վիրավոր զինծառայողներին օգնություն ցուցաբերելիս ոտքի շրջանում վիրավորում է ստացել։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Վերիշենի գյուղապետ Արտակ Զադայանը։
Նա նշեց, որ ստացած վնասվածքը բեկորային է, բնակիչն այս պահին հիվանդանոցում բուժում է ստանում։
«Այդ պահին միանգամից երեք արկ է ընկել, հասցրել է պառկել»,- պատմեց գյուղապետը։
Արտակ Զադայանը նշեց, որ գյուղում խուճապ չկա. «Խուճապ չկա եւ չի կարող լինել, որովհետեւ մենք սյունեցի ենք»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան