ՄԱԿ ԱԽ նիստին Հնդկաստանն Ադրբեջանին անվանել է ագրեսոր
Արտաքին Քաղաքական
Ֆրանսիան խորապես մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին կատարվող իրադարձություններով, որոնք տասնյակ կորուստների են հանգեցրել։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է Ֆրանսիայի ներկայացուցիչը:
«Հայաստանի որոշ տարածքների ուղղությամբ կրակում են, հաղորդվում է քաղաքացիական ենթակառուցվածքներ թիրախավորելու մասին…։ Էմանուել Մակրոնը խոսել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ․ հիմնական ուղերձներից մեկն այն է, որ մենք կոչ ենք անում Ադրբեջանին պահել իր զինված ուժերը նախնական դիրքերում։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։ Կողմերը պետք է բանակցեն առկա խնդիրները լուծելու համար»,- ասել է նա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին Նորվեգիան հաստատել է Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումը, իսկ Հնդկաստանն Ադրբեջանին անվանել է ագրեսոր: Իսկ ահա ՌԴ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ «Ռուսաստանը ամեն ինչ անում է հայ և ադրբեջանցի զինվորականներին իրենց սկզբնական դիրքերին վերադարձնելու համար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)