Բայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնում Եվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատ Սահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա «Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածր Թրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) Վրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համար Օրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել է Նոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Մերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվեր 

ՄԱԿ-ը Հայաստանի խնդրանքով առաքելություն կուղարկի Հայաստան․ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

Արտաքին Քաղաքական

ՄԱԿ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին պայմանավորվածությունները եւ հույս ունի, որ հրադադարը կպահպանվի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Յենչան։

Նրա խոսքով, երկու երկրներն էլ նամակներ են ուղարկել գլխավոր քարտուղարին եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ պնդելով, որ խախտվել է 2020 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ «ՄԱԿ-ը չի կարող ստուգել կամ հաստատել այս հաղորդոգրություններում պարունակվող կոնկրետ տարրերը, սակայն մենք խորապես մտահոգված ենք այս վտանգավոր էսկալացիայով եւ, մասնավորապես, խաղաղ բնակչության համար հնարավոր հետեւանքներով։ Մենք կողմերին կոչ ենք անում կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ Մենք երկու երկրների իշխանությունների հետ կապի բաց ուղիներ ենք պահպանում եւ պատրաստ ենք արձագանքել հումանիտար կարիքներին, եթե անհրաժեշտ լինի, եւ եթե հանգամանքները թույլ տան»,- ասել է նա՝ հավելելով, որ այս շաբաթվա բախումները ամենախոշորն են եղել միջադեպերի շարքից, ինչն ընդգծում է այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռեւս լուրջ խոչընդոտների է բախվում։

«Այս էսկալացիան նաեւ ընդգծում է կողմերի՝ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման շրջանակներում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն առաջ տանելու հրատապ անհրաժեշտությունը։ Մենք կոչ ենք անում կողմերին օգտվել այս կարեւոր մեխանիզմից՝ որպես սահմանին լարվածությունը թուլացնելու սկզբունքորեն կարեւոր քայլ։ Այս շաբաթվա իրադարձությունները նաեւ հիշեցնում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը տարածաշրջանը ապակայունացնելու ներուժ ունի: Կարեւոր է, որ տարածաշրջանում եւ դրանից դուրս բոլոր խաղացողները գործեն կառուցողական եւ ճնշում գործադրեն կողմերի վրա՝ աշխատելու խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս առումով տարածաշրջանում ջանքեր են գործադրում մի շարք երկրներ, մասնավորապես՝ ԵՄ-ն եւ Ռուսաստանի Դաշնությունը։ Մենք աջակցում ենք այս ջանքերին, որոնք կարող են հիմք դնել երկարատեւ խաղաղության ճանապարհին երկխոսության վերսկսման համար»:

Նա հայտնել է, որ ՄԱԿ-ը, Հայաստանի խնդրանքով առաքելություն կուղարկի երկիր՝ գնահատելու սահմանին տիրող իրավիճակը՝ անդամ երկրներին հետագա զեկույցներով։

«Անհրաժեշտ է լիովին հավատարիմ մնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ կարգավորմանը, եւ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն ներկայիս լարվածությունը թուլացնելու համար, որպեսզի կողմերը կարողանան վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ օգնել նրանց հասնել խաղաղության եւ կայունության տարածաշրջանում»,- ասել է նա՝ կոչ անելով կողմերին կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները։ «Մենք կողմերին կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ քայլեր ձեռնարկել պայմանագրի ստորագրման ուղղությամբ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնումԵվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատՍահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվելՄերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվերԿլիմայի համաշխարհային գագաթնաժողովը ձախողվել էՆոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ) Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահությունՌուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներինԱՄՆ հետախուզությունը հետևել է Էլիս Հուանգի չինական կապերինԱրցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը (տեսանյութ) Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Վճռական հաղթանակ»․ Թրամփը շնորհավորել է ՓաշինյանինԹրամփը Պուտինին ընկեր է անվանել․ Քլեյթոնը հիշեցրել է Ուկրաինայի մասինՓաշինյանի ամբողջական ուղերձը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն ԲեռլինումՀրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը. Ռուսական նավի խորտակում, լրտեսներ ու հրթիռներ (տեսանյութ) Ինչպե՞ս թույլ չեք տալու ընդդիմությանը խորհրդարան անցնել․ հարց՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Դոհան միջնորդում է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև․ Ռուբիոն կընդունի Կատարի վարչապետինԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նման անվտանգության երաշխիքներ․ ՔուշներԼրտեսական սկանդալ Կիպրոսում․ Ռուսաստանը կորցրել է երկու դիվանագետիՈւղիղ․ Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը Ճաշացանկ՝ հոսանքազրկման օրերի համար․ ինչպե՞ս են աշխատում Կիևի ռեստորաններըՂրիմի կամրջով գնացքները կրկին անցնում են․ ավտոճանապարհը դեռ նորոգում ենԿամ ընդդիմությունը կտա անհրաժեշտ 6 ձայնը, կամ կգնանք արտահերթ ընտրությունների (տեսանյութ) Ռուսական դիզելի մատակարարումները Ղրղզստան և Տաջիկստան կարող են կրճատվելԵթե Հայաստանը վերածվի ադրբեջանական գաղութի, ոչ արտահերթ, ոչ էլ հերթական ընտրություններ չեն լինի․ Խաչատրյան Երևանից թռավ Մոսկվա ու ձերբակալվեց․ ո՞վ է 80-ամյա «Վալտերը»Դատախազությունը պահանջում է Կարեն Գասպարյանից բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 մլն դրամ Ուկրաինայի մի շարք մարզերում սահմանափակում են գործարաններին տրվող հոսանքըՕդեսայի մարզում բերքը ռեկորդային է, բայց հացահատիկը վաճառելը դժվարացել էՎերաքննիչը բեկանել է Աբովյան 8–ում գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության Սեուլի բորսայում անկումը հասել է 5,8 տոկոսի․ Թայբեյում գները կրկին աճել ենԿլիմայական բանակցությունները ձախողվեցին․ Ավստրալիայում պահանջում են Բոուենի հրաժարականըԱբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՌուսական «Մերկուրի» ռազմանավը խորտակվել է ԲենգազիումՆոր Սահմանադրություն՝ Փաշինյանի չառաջադրվելու դիմաց. ի՞նչ է առաջարկում վարչապետըՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին
Ամենադիտված