Ալյասկայում սպիտակ արջը սպանել է կնոջ ու երեխայի
Այլ
Սպիտակ արջը ներխուժել է Ալյասկայի արևմուտքում գտնվող Ուելս քաղաք, որտեղ սկսել է հետապնդել տեղի բնակիչներին և արդյունքում սպանել երկու մարդու՝ մեկ կնոջ և մեկ երեխայի։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ նահանգի ոստիկանությանը հղումով։
Իրավապահները հայտնել են, որ կենդանուն սպանել է տեղի բնակիչներից մեկն այն բանից հետո, երբ արջը հարձակվել է մարդկանց վրա։ Զոհերի ինքնությունը դեռ պարզված չէ։
Ներկայում իրավապահները և Ալյասկայի որսի ու ձկնորսության դեպարտամենտի ներկայացուցիչները «աշխատում են Ուելս գնալու ուղղությամբ՝ եթե եղանակը թույլ տա»։ Ընդհանուր առմամբ քաղաքում ապրում է 168 մարդ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն