Մենչի դուստրն ավտովթարի պատճառով վնասել է ձեռքը (լուսանկար)
ԺամանցԱմերիկաբնակ դերասան Արմեն Պետրոսյանի` Մենչի դուստր Էլինան, հայրիկի` իրեն նվիրած գերշքեղ ավտոմեքենայով վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է Starnews.am-ը։
«Էլինան հրապարակել էր կադրեր, որտեղ երևում էր իր արյունոտ ձեռքը: Նա վթարի մասին հետևյալն էր գրել. «Շնորհակալ եմ Տեր Աստված, ինձ հետ ամեն բան նորմալ է: Շնորհակալ եմ բոլոր հետաքրքրվողներին»:
Էլինան նշել էր, որ տևական ժամանակ իր էջում լռություն կլինի, սակայն նա կրկին հարց ու պատասխանի է մասնակցել իր ինստագրամյան էջում, որտեղ ցույց է տվել, թե ինչ տեսք ունի իր ճկույթը`վթարի հետևանքով:
Ինչ խոսք` երիտասարդ աղջկա մատը լրջորեն վնասվել է»,- գրում է կայքը: