Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին 

Հաշմանդամների իրավունքները պաշտպանող երկու միջազգային կառույցներ կոչ են արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Իրավունք

Շրջափակման հետևանքով շուրջ 120,000 մարդ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող ավելի քան 9,000 անձինք, բախվում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների։ Այս մասին ասվում է Հաշմանդամության հարցերով միջազգային կազմակերպությունների Լաչինի միջանցքի վերաբերյալ տարածած հայտարարությունում:

«Մենք՝ հաշմանդամություն ունեցող անձանց մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատող կազմակերպություններս, մտահոգությամբ հետևում ենք Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող կյանքի ճանապարհի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակին։

Միջանցքի փակումը հանգեցրել է մարդու իրավունքների մի շարք խախտումների, ինչպես նաև մարդասիրական հասանելիության մերժման, որոնք անհամաչափ բացասական ազդեցություն են ունենում հաշմանդամություն ունեցող անձանց վրա:

Շրջափակման հետևանքով շուրջ 120,000 մարդ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող ավելի քան 9,000 անձինք, բախվում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների։ Սա ներառում է նրանց ազատ տեղաշարժի մերժումը, քանի որ մոտ 1,100 մարդ չի կարող վերադառնալ Լեռնային Ղարաբաղի իրենց տներ, այդ թվում՝ 270 երեխաներ, որոնք բաժանվել են իրենց ծնողներից:

Երեխաների ներառական կրթության իրավունքը խաթարվել է, քանի որ սննդի մատակարարման անապահովություն պատճառով փակվել են մանկապարտեզներն ու դպրոցների նախադպրոցական խմբերը։

Ճանապարհի փակման պատճառով տարածաշրջանում անհնարին է դարձել առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը։ Խանութները հիմնականում դատարկ են, իսկ դեղորայքը, այդ թվում՝ երեխաների և երկարատև առողջական խնդիրներ ունեցող անձանց համար, հիմնականում անհասանելի է Հաղորդումներ կան, որ սղության պատճառով երեխաներին մեծահասակների համար նախատեսված դեղեր են տրամադրում։

Իրավիճակը հատկապես բարդ է խնամքի հաստատություններում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ օրեցօր վատանում է դեղորայքի հասանելիությունը, և սնունդը սահմանափակ է հատկապես սննդային հատուկ պահանջներ ունեցող մարդկանց համար:

Հրատապ բժշկական օգնության կարիք ունեցող անձինք, որոնց բուժումը հնարավոր չէ կազմակերպել Լեռնային Ղարաբաղում, կարողանում են տեղափոխվել Հայաստան միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, կոչ ենք անում բոլոր կողմերին կատարել իրենց բոլոր պարտավորությունները՝ համաձայն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի և Անվտանգության խորհրդի 2475 բանաձևի: Ադրբեջանի կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է անհապաղ ապաշրջափակեն Լաչինի միջանցքը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ պարբերության։ Մենք կոչ ենք անում ապահովել անարգել հումանիտար հասանելիություն, ինչպես նաև Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատություն երկու ուղղություններով բոլոր քաղաքացիական անձանց համար՝ ապահովելու անվտանգ, ժամանակին և անսահմանափակ մարդասիրական օգնություն բոլորի համար։

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ չկարողացողների մարդու իրավունքների իրականացումն ապահովելու համար՝ ապահովելով նրանց համար մատչելի պայմաններ և խելամիտ հարմարեցումներ։ Մենք կոչ ենք անում տարածաշրջանի բոլոր առաջնորդներին միասին աշխատել խաղաղ լուծման ուղղությամբ՝ կանխելու հակամարտության ռազմական սրումը և նպաստելու խաղաղ բանակցությունների դյուրացմանը։

Մենք կոչ ենք անում մարդասիրական դերակատարներին և իրավապաշտպան կազմակերպություններին համարժեք օգնություն ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց տարածաշրջանում՝ հաշվի առնելով նրանց սեռային և տարիքային տարբերությունները, ինչպես սահմանված է միջազգային չափորոշիչներում, ներառյալ Միջգերատեսչական մշտական հանձնաժողովի՝ հաշմանդամություն ունեցող անձանց մարդասիրական գործողություններում ներառելու վերաբերյալ ուղեցույցում:

Պետք է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացուցնող կազմակերպությունների իմաստալից մասնակցությունը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործընթացներին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանելու, խթանելու և առաջնահերթ դարձնելու նպատակով:

Ստորագրող կազմակերպություններ՝

Հաշմանդամության եվրոպական ֆորում

Հաշմանդամության միջազգային ալյանս»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FT
Ամենադիտված