Հնդկաստանում օդապարուկների փառատոնի ժամանակ 6 մարդ է զոհվել՝ այդ թվում երեք երեխա
ԱյլՀնդկաստանում երեք մեծահասակ և երեք երեխա մահացել են օդապարուկների միջազգային փառատոնի ժամանակ․ նրանց կոկորդը կտրվել է ձկնորսական թելով: Այս մասին հայտնում է CNA-ն։
Միջադեպերը տեղի են ունեցել Գուջարաթ նահանգում։ Աղբյուրի համաձայն՝ որոշ հանգստացողներ օդապարուկների համար օգտագործել են ձկնորսական թել։ Արդյունքում մի քանի քաղաքացիների պարանոցները խճճվել են դրանց մեջ և վերջիններս ստացել են մահացու վնասվածքներ։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ տուժել է 176 մարդ, որոնց մեծ մասը վնասվածքներ է ստացել:
Ամենաերիտասարդ զոհը երկու տարեկան մի աղջիկ է, ում պարանոցը կտրել է օդապարուկի թելը՝ հոր հետ հեծանիվ վարելու ժամանակ: Նման իրավիճակում են հատնվել նաև յոթ տարեկան մի տղա, ինչպես նաև երեք չափահաս տղամարդիկ։ Դժբախտ պատահարի վեցերորդ զոհը մի երիտասարդ աղջիկ է, որը մոր հետ քայլում էր տուն:
Նշվում է, որ թելերի պատճառով, բացի մարդկանցից, տուժել են նաեւ հարյուրավոր թռչուններ ու կենդանիներ։