MAN ավտոբուսները Երևանում կգործարկվեն մարտի 1-ից
ՀասարակությունՄարտի մեկից Երևանում երթուղի դուրս կգան MAN ավտոբուսները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Հունվարի 18-ին Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի, ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացիի, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Դեյվիդ Քալընի և Երևանի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հետ այցելեցինք ավտոբուսների հավաքակայան և փորձնական երթուղով փորձարկեցինք նոր ավտոբուսի հարմարավետությունը Երևանի փողոցներում»:
Ըստ փոխքաղաքապետի՝ մարտի 1-ից արդեն քաղաքացիներն իրենք կկարողանան գնահատել երթուղի դուրս եկող MAN ավտոբուսները: