Ավանեսյանը ծանոթացել է «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ի պայմանաններին
Հասարակություն«Սևանի հոգեկան առողջության կենտրոնում» առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է պացիենտների և անձնակազմի համար ստեղծված պայմաններին: Այդ մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից:
Շրջայցի ընթացքում նախարարը կարևորել է ինչպես կենցաղային պայմանների շարունակական բարելավումը` որպես կարճաժամկետ նպատակ, այնպես էլ բուժական և խնամքի ծառայությունների հստակեցումը, որը հետագայում պետք է դրվի հոգեկան առողջության պահպանման կենտրոնների տարանջատման հիմքում։
Կարևորվել է կենտրոնում բուժական մոտեցումների շարունակական թարմացումը, հոգեբանական ծառայությունների մատուցումը և աշխատանքային թերապիայի կազմակերպումը: