«Հրապարակ». ՀՀԿ-ում պատրաստվում են Երեւանի ընտրություններին. թեկնածուն Արմեն Աշոտյա՞նն է
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունում, մեզ հասած տեղեկություններով, հակված չեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունն առաջադրել առաջիկայում սպասվող Երեւանի ավագանու ընտրություններին՝ որպես քաղաքապետի թեկնածու։
Մեր աղբյուրներն ասում են, որ ՀՀԿ-ն իր անցկացրած հարցումների արդյունքում պարզել է, որ Մարգարյանի ռեյտինգն այնքան էլ բարձր չէ։ Նեղ շրջանակում քննարկել են այլ թեկնածություններ։ Ոմանք կարծում են, որ հնարավոր է ՀՀԿ-ն կանգնի Արմեն Աշոտյանի թեկնածության վրա, իսկ հնարավոր է, որ պաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը, եթե նա որոշի առաջադրվել։ 2018-ի իշխանափոխությանը հաջորդած խորհրդարանական ընտրություններին, երբ երկիրը համատարած Սերժ էր մերժում, Արմեն Աշոտյանը մայրաքաղաքի ամենավարկանիշային ՀՀԿ-ականը դարձավ՝ ռեյտինգային ընտրակարգով կենտրոնում ստանալով մոտ 2 հազար 500 ձայն»: