Թալիբները բանակցություններ են վարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
ԱշխարհԱֆղանստանի ժամանակավոր կառավարությունում մշակույթի և տեղեկատվության փոխնախարար, «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Մավլավի Աթիքուլլա Ազիզին բանակցություններ է վարել Քաբուլում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Բրենդան Կասարի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են երկրի մշակութային ու պատմական հուշարձանների վերականգնման հարցը։
Ազիզին ասել է, որ իրեն մտահոգում է պատմական հուշարձանների վիճակը, որոնցից մի քանիսը ոչնչացման եզրին են։ Այսպիսով, ըստ նրա, վտանգի տակ է 12-րդ դարում կառուցված Ջեմ մինարեթը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Բացի այդ, նա հայտարարել է մի շարք դամբարանների, Հիլմենդ նահանգի Բոստ ամրոցի մնացորդների և այլ հնագույն շինությունների վերականգնման անհրաժեշտության մասին։
Ազիզին ասել է, որ թալիբները հսկում են այդ վայրերը, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից հրատապ օգնություն է պահանջվում պատմական վայրերը վերականգնելու համար։ Կասարը համաձայնել է վերականգնման անհրաժեշտության հետ և վստահեցրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է աջակցել այդ հարցում։