ՌԴ ԱԽ քարտուղարը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀԱՊԿ սահմանների երկայնքով տիրող իրավիճակը
Աշխարհ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը պատրաստ է օգնել լուծել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առջեւ ծառացած խնդիրները։ Այս մասին քննարկվել է Մոսկվայում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի աշխատանքային հանդիպման ժամանակ, հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
«Նիկոլայ Պատրուշևը շնորհավորել է Իմանգալի Տասմագամբետովին նշանակման կապակցությամբ, հաջողություն մաղթել գործունեության մեջ՝ ի շահ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցել ՀԱՊԿ քարտուղարության առջև ծառացած խնդիրների իրականացմանը», - ասված է հաղորդագրությունում։
Կողմերը քննարկել են մի շարք միջազգային խնդիրներ և մտքեր փոխանակել ՀԱՊԿ սահմանների երկայնքով տիրող իրավիճակի շուրջ։ Շեշտը դրվել է ՀԱՊԿ հեղինակության բարձրացման և այլ միջազգային կազմակերպությունների հետ նրա փոխգործակցության վրա։
Զրուցակիցներն ուշադրություն են դարձրել նաև ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից 2022թ. ընդունված որոշումների կատարմանը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու