Շվեդիայի վարչապետը կոչ է արել վերադառնալ Թուրքիայի հետ աշխատանքային երկխոսությանը
ԱշխարհՇվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Ղուրանի այրման հետ կապված միջադեպից հետո կոչ է արել վերադառնալ Թուրքիայի հետ աշխատանքային երկխոսությանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես ցանկանում եմ նորից վերադառնալ աշխատանքային երկխոսությանը», - ընդգծել է Քրիստերսոնը՝ կոչ անելով «հանգստություն ցուցաբերել այս գործընթացում»։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան եռակողմ համաձայնագիր են ստորագրել, և «ամեն ինչ լավ է ընթանում»։
Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հավիստոն ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան փորձում են նոր հանդիպում կազմակերպել Թուրքիայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարներն ու խնդիրները։