Թուրքիան կարող է վեց ամսում դուրս գալ ՆԱՏՕ-ից
ԱշխարհԹուրքիան կարող է հինգ-վեց ամսից դուրս գալ ՆԱՏՕ-ից՝ Անկարայի դեմ սադրիչ գործողությունների պատճառով։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը։
«Իրադարձությունները մեզ ստիպում են նման գործողությունների գնալ: ՆԱՏՕ-ն մեզ ստիպում է դա անել իր սադրանքներով: Նրանք փորձում են մեզ հակադրել մեր հարևան Հունաստանին: Թուրքիան 5-6 ամսից դուրս կգա ՆԱՏՕ-ից: Նրանք փորձում են մեզ ներքաշել դեպի Մերձավոր Արևելքի հորձանուտ: Դուք տեսնում եք Ղուրանի դեմ գործողություններ Շվեդիայում և Նիդեռլանդներում», - նրա խոսքերը մեջբերում է Aydinlik-ը։
Ըստ Սանջակի՝ վերջին հարցումները ցույց են տվել, որ Թուրքիայի բնակչության առնվազն 80%-ը վստահ է, որ «ԱՄՆ-ն ամենաթշնամական ու կործանարար քաղաքականությունը վարող երկիրն է» հանրապետության նկատմամբ։ «Վերջին շրջանում թուրք ժողովուրդը սկսել է կարեկցել Ռուսաստանին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»,- հայտարարել է քաղաքական գործիչը։