Ադրբեջանցի պատգամավորը խոստովանել է, որ Ադրբեջանում ժողովրդավարական ընտրություններ չկան
ԱշխարհԱդրբեջանի Միլի Մեջլիսի REAL կուսակցության պատգամավոր Էրկին Գադիրլին բացահայտել է Ադրբեջանում ընտրությունների մասին ճշմարտությունը, հայտնում է Инфотека24-ը։
Լրագրող Մեհման Հուսեյնովի այն հարցին, թե կարո՞ղ է գոնե մեկ պատգամավորի անուն տալ, ով իսկապես ժողովրդի քվեով է ընտրվել Մեջլիսում, Գադիրլին պատասխանել է. «Ես դա նույնիսկ իմ մասին չեմ կարող ասել, եթե ժողովրդավարական ընտրություններ լինեին, այլ բան է։ Մենք ժողովրդավարական ընտրություններ չունենք»։
Նշենք, որ իր մանդատը ոչ լեգիտիմ ճանաչած այս պատգամավորը ներկայացնում է Ադրբեջանը միջազգային կազմակերպություններում եւ բարձրաձայնում ռեժիմի դիրքորոշումը։