Գերմանիայի ԱԳՆ-ն ներողություն է խնդրել Լավրովի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ներողություն է խնդրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար, որոնք Աֆրիկյան միության խոսնակ Էբբա Կալոնդոն համարել է մայրցամաքի նկատմամբ ծաղր։ Այս մասին գրված է Գերմանիայի դիվանագիտական գերատեսչության Twitter-ի էջում։
«Ձեր տեսակետն ընդունված է, հայցում ենք ձեր ներողամտությունը։ Մենք գնահատում ենք մեր աֆրիկացի գործընկերներին»,- ընդգծել են ԱԳՆ-ում։ Գերատեսչությունում հավելել են, որ իրենց հրապարակմամբ չեն ցանկացել վիրավորել որեւէ մեկին։
«Մենք ցանկանում էինք բացահայտել այն կեղծիքները, որոնք Ռուսաստանը օգտագործում է Ուկրաինայի դեմ իր իմպերիալիստական ագրեսիվ պատերազմն արդարացնելու համար», - ասել են գերմանական գերատեսչությունում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն