Թրամփը հայտարարել է, որ Leopard 2 և Abrams տանկերի փոխանցումն Ուկրաինային կարող է հրահրել միջուկային պատերազմ
ԱշխարհԱրեւմտյան դաշնակիցների կողմից Leopard 2 և Abrams տանկերի փոխանցումն Ուկրաինային կարող է հրահրել միջուկային պատերազմի բռնկում։ Նման ռիսկի մասին զգուշացրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախ տանկերը, հետո կլինեն միջուկային ռումբեր: Վերջ տվեք այս խելահեղ պատերազմին հիմա»,- ասել է ԱՄՆ նախկին առաջնորդը։
Նրա կարծիքով՝ շատ հեշտ է հակամարտությանը վերջ դնել։
Հունվարի սկզբին ԱՄՆ-ի և Գերմանիայի իշխանությունները հայտարարեցին Կիև տանկեր ուղարկելու որոշման մասին։ Այսպիսով, Վաշինգտոնը նախատեսում է փոխանցել 31 Abrams տանկ, իսկ Բեռլինը՝ 14 Leopard տանկ։