Շվեդիայում Ղուրանն այրած ակտիվիստը կրկնել է ակցիան․ Դանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
ՏեսանյութերՇվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց Ղուրանը այրած դանիացի քաղաքական գործիչ Ռասմուս Փալուդանը այսօր կրկնել է ակցիան։ Նա այրել է Ղուրանը Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ շրջապատված ոստիկաններով, որոնք չեն միջամտել իրեն, քանի որ ակցիան արտոնված է եղել իշխանությունների կողմից։
Փալուդանը մտադիր է Ղուրանի ևս երկու այրում անցկացնել՝ տեղի մզկիթում և Ռուսաստանի դեսպանատան մոտ։
Նա նաև հայտարարել է, որ ամեն ուրբաթ այրելու է Ղուրանը «մինչ Շվեդիան կընդունվի ՆԱՏՕ», և երբ դա տեղի ունենա, այլևս այրումներ չեն լինի։
Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Անկարայում Դանիայի դեսպանին և բողոքել Կոպենհագենում Ղուրանը պղծելու կապակցությամբ։