Իրանի ԱԳ նախարարն ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե «երկու երկրների թշնամիներն օգտվում են միջադեպից»
ԱշխարհԻրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, որում նա հայտարարել է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն օգտագործվել է երկու երկրների թշնամիների կողմից և կոչ է արել թույլ չտալ, որ այս միջադեպը բացասաբար անդրադառնա երկու պետությունների միջև հարաբերությունների վրա։
Իրանի արտգործնախարարը նաև առաջարկել է Ադրբեջանին երկու երկրների անվտանգության ծառայություններին համագործակցել հարձակումը հետաքննելու համար։ Ըստ Իրանի ԱԳՆ-ի՝ Բայրամովը ողջունել է այդ գաղափարը։
«Ամիր Աբդոլլահյանը, դատապարտելով այդ միջադեպը, մատնանշել է երկու երկրների թշնամիների կողմից այսօրվա միջադեպի օգտագործումը, չի կարելի թույլ տալ, որ այս միջադեպը բացասաբար ազդի երկու երկրների հարաբերությունների վրա»,- ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Իրանի գերատեսչության ղեկավարը նաև ցավակցություն է հայտնել Բաքվին դիվանագետի մահվան կապակցությամբ և ափսոսանք հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։