Կիմ Չեն Ընի քույրը քննադատել է ԱՄՆ-ին՝ Ուկրաինային զենքեր մատակարարելու համար
ԱշխարհԿորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավարի տեղակալ, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույր Կիմ Յե Չժոնը քննադատել է ԱՄՆ-ին՝ Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարելու համար։ Կիևին զենք ուղարկելով՝ Վաշինգտոնն անկայունություն է ստեղծում աշխարհում, ասել է նա։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։
«Միացյալ Նահանգները, որը ողջ եվրոպական մայրցամաքը դրել է պատերազմի լուրջ վտանգի տակ և մեծ ու փոքր խնդիրներ առաջացրել, այժմ էլ ավելի է հատում կարմիր գիծը»,- շեշտել է նա։
Կիմ Չեն Ընի քույրը կարծում է, որ Վաշինգտոնը «անուղղակի պատերազմ է վարում, որի նպատակն է ոչնչացնել Ռուսաստանը», որպեսզի «հեգեմոնիայի հասնի»։