Եթե Abrams տանկերն Ուկրաինա հասնեն մինչև օգոստոս, շատ ուշ կլինի․ Զելենսկի
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկու բառով մեկնաբանել է ամերիկյան Abrams տանկերի մատակարարման ժամկետները։ Նրան մեջբերում է РИА Новости-ն։
«Շատ ուշ է»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Զելենսկին ասել է, որ Կիևին անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ նոր զինատեսակներ ձեռք բերել։ Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ եվրոպական տանկերի մատակարարման ժամկետները, որոնք պետք է փոխանցվեն ուկրաինական կողմին՝ մինչև ԱՄՆ մարտական մեքենաները։
Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել Ուկրաինա զենք ուղարկելու հարցում, քանի որ դրա մասին որոշումը կայացվել է։ Նա ընդգծել է, որ Կիեւին մեծ քանակությամբ տանկեր են անհրաժեշտ։ «Հինգ, ութ, տասը տանկերը չեն լուծում խնդիրը մարտի դաշտում»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ամերիկյան M1 Abrams տանկերը Ուկրաինա տեղափոխելու համար «շատ ամիսներ» կպահանջվեն։