Իլոն Մասկը Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարումները «իսկական կոռուպցիա» է անվանել
ԱշխարհԱմերիկացի գործարար Իլոն Մասկը Twitter սոցիալական ցանցի իր էջում քննարկում է սկսել մի շարք արևմտյան պետությունների՝ Ուկրաինային ծանր տանկեր մատակարարելու որոշման շուրջ։
«Ոչ ոք կողմ չէ ռուսական ներխուժմանը, բայց ինչպե՞ս է սա ավարտվում նվազագույն արյունահեղությամբ»,- գործարարը հարցրել է իր հետևորդներին։
Ի պատասխան՝ Եվա Ֆոքս մականունով օգտատերը առարկել է, որ «եթե Ուկրաինան իրեն չպաշտպանի, ապա արյունահեղությունը հաստատ չի դադարի»։
«Ուժեղ փաստարկ: Սակայն այս ամենը շատ է հիշեցնում պետական մակարդակով իսկական կոռուպցիա: Մնում է հիմնարար հարցը` ո՞րը կարող է լինել խաղաղության իրատեսական ճանապարհ: Եվ հաստատ սա չէ»,- պատասխանել է գործարարը։