ԱՄՆ-ն չի միջամտի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված իրավիճակին․ Սպիտակ տուն
ԱշխարհՄիացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի միջամտի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված իրավիճակին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք չենք միջամտում այս քննարկումներին, որոնք տեղի են ունենում Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև, մենք հարգանք ենք ցուցաբերում ինքնիշխան երկրների կողմից անցկացվող քննարկումների նկատմամբ»,- ասել է Քիրբին։
Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը կոչ է անում Անկարային շարունակել մշակել իր մտահոգությունները, որպեսզի Ֆինլանդիան և Շվեդիան հնարավորինս արագ միանան Հյուսիսատլանտյան դաշինքին։