ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ ռազմական առճակատման
ՏեսանյութերՆԱՏՕ-ն պատրաստ է ուղիղ ռազմական առճակատման Ռուսաստանի հետ, սակայն վերազինումն անհրաժեշտ է։ Այս մասին պորտուգալական RTP ընկերության եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, Նիդերլանդների թագավորական նավատորմի ծովակալ Ռոբ Բաուերը։
Բաուերի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն վերջին տարիներին ստանձնել է առաջատար դիրք՝ զորքեր ուղարկելով Աֆղանստան և Իրաք։ Սակայն Ռուսաստանը հիմա «մեզ մոտ է գալիս առանց հրավերի»։
Միաժամանակ ծովակալը նշել է, որ չի հավատում միջուկային պատերազմի հնարավորությանը, քանի որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խելագար չէ»։
«Նա ունի գաղափարներ, որոնք չեն համապատասխանում մեր գաղափարներին: Բայց նա խելագար չէ: Եվ, հետևաբար, դեռ ռացիոնալ մարդ», - ասել է նա:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է