Շոլցը կողմ է բազմաբևեռ աշխարհի գաղափարին
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը աջակցել է բազմաբևեռ աշխարհի գաղափարին, որտեղ հնարավորինս շատ երկրներ են համագործակցում միմյանց հետ։ Նրա խոսքերը հայտնում է La Nacion-ը։
Ապագայում, կարծում է քաղաքական գործիչը, երկու բլոկի փոխարեն մի շարք ազդեցիկ պետություններ կլինեն Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում։ «Աշխարհը բազմաբևեռ է լինելու, ես խորապես համոզված եմ դրանում: Այս աշխարհը պետք է բազմակողմ լինի, որպեսզի հնարավորինս շատ պետություններ կարողանան համագործակցել միմյանց հետ»,- ասել է Շոլցը։
Նա ընդգծել է, որ հանդես է գալիս աշխարհակարգի օգտին, որը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա հիմնված կանոնների վրա։ Ըստ կանցլերի՝ միայն նման մոտեցումը կօգնի լուծել այն խնդիրները, որոնց առջեւ ծառացած է աշխարհը։