Մեր բոլոր խնդրանքները «պատասխան են գտնում»․ Էրդողանը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններն ազնիվ և հարգալից է անվանել։ Նա նշել է, որ Թաթարստանի և այլ հանրապետությունների վերաբերյալ բոլոր խնդրանքները «պատասխան են գտնում»։
«Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք հարգանք ու վստահություն ունենք։ Իսկ իմ հարաբերությունները պարոն Պուտինի հետ հիմնված են ազնվության վրա։ Եվ մեր բոլոր խնդրանքները՝ կապված Թաթարստանի, Դաղստանի և այդ բոլոր շրջանների հետ, պատասխան են գտնում»,- ասել է Թուրքիայի նախագահը Բիլեցիք քաղաքում երիտասարդների առջև։ Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը։