«Ցանկացած որոշում, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, պետք է զգույշ ընդունել»․ Իրանի խորհրդարանի խոսնակը՝ Բաքվին
ԻրանԹեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակման մեջ Իրանը ահաբեկչական գործողության հետքեր չի հայտնաբերել։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Մենք խորապես ափսոսում ենք այս միջադեպի համար: Կատարվում է համապարփակ հետաքննություն: Հարգելի ադրբեջանցի պաշտոնյաները քաջատեղյակ են այս հետաքննության մանրամասներին, և այդ ուղղությամբ երկկողմ սերտ համագործակցությունը շարունակվում է: Մենք որևէ ապացույց չենք գտել, որ դա ահաբեկչություն էր», ասել է Մեջլիսի նախագահը։
Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունների հետ կապված հուզական որոշումները իսլամական աշխարհի ընդհանուր թշնամիների և չարակամերի ցանկությունն են, հատկապես՝ Սիոնիստական ռեժիմի։
«Ցանկացած որոշում, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, պետք է զգույշ ընդունել», - ասել է Ղալիբաֆը: