Պակիստանում մզկիթի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի
ԱշխարհՊակիստանի Փեշավար քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի, ևս 147 մարդ վիրավորվել է, հայտնում է Geo News-ը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հունվարի 30-ին։ Այդ պահին մզկիթում աղոթք է տեղի ունենալիս եղել։ Ականատեսները հայտնել են, որ շենքում մոտ 120 մարդ է եղել, իսկ ծխականների մեծ մասը բանակի և ոստիկանության ներկայացուցիչներ են։
Պայթյունը, որը տապալել է մզկիթի մի մասը, իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Հետախուզության աշխատակիցները կարծում են, որ պայթյունը տեղի է ունեցել առաջին շարքում՝ աղոթքի ժամանակ։ Բացի այդ, ականատեսները պատմում են, որ փլուզվել է շենքի տանիքը։