Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանն Իրանին ժամանակակից զենք է մատակարարում
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո ասել է, որ Ռուսաստանն Իրանին ժամանակակից զենք է մատակարարում և նրանից անօդաչու թռչող սարքեր է ստանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա կարծիքով՝ Իրանը ռուսական կողմին մատակարարում է անօդաչու սարքեր՝ հատուկ գործողության ընթացքում դրանք օգտագործելու համար։
«Իր հերթին, Ռուսաստանը Իրանին մատակարարում է ժամանակակից սպառազինություն։ Սա երկկողմանի փոխգործակցություն է»,- ասել է նա: