Թրամփը դատի է տվել լրագրողին հարցազրույցի համար
ԱշխարհԴոնալդ Թրամփը հայտնի լրագրող Բոբ Վուդվորդից պահանջել է բազմամիլիոնանոց փոխհատուցում դատարանում ԱՄՆ նախկին նախագահի հետ հարցազրույցի աուդիոգիրքը առանց թույլտվության հրապարակելու համար, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
49,98 միլիոն դոլար արժողությամբ հայցն ուղղված է անձամբ Վուդվորդի դեմ, ով հարցազրույց է վերցրել Թրամփից աուդիոգրքի համար, և նրա հրատարակիչների՝ Simon & Schuster-ի և Paramount Global-ի դեմ:
«Հարցազրույցի ընթացքում նախագահ Թրամփը մի քանի անգամ ասել է Վուդվորդին ուրիշների ներկայությամբ, որ համաձայնում է ձայնագրված խոսել միայն մեկ նպատակով՝ թույլ տալու Վուդվորդին մեկ գիրք գրել»,- ասվում է հայցի մեջ։
Թրամփը պնդում է, որ ինքը գույքային վնաս է կրել՝ աուդիոգրքից որևէ հոնորար չստանալով։
Վուդվորդը գրել է երեք գիրք Թրամփի նախագահության մասին՝ «Վախը»՝ Թրամփի՝ Սպիտակ տանը լինելու մասին, «Զայրույթը» և «Վտանգը»։
Լրագրողը հայտնի դարձավ Ուոթերգեյթի սկանդալի հետաքննությանն իր մասնակցությամբ, որը 1974 թվականին հանգեցրեց նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականին։