Ադրբեջանի ՆԳՆ-ն բացահայտել է իրանական «լրտեսական ցանց», ձերբակալվել է յոթ մարդ
ԻրանԱդրբեջանի ներքին գործերի նախարարությունը Իրանի օգտին աշխատելու կասկածանքով 7 մարդու է ձերբակալել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մասնավորապես, հաղորդվում է, որ հատուկ գործողություն է իրականացվել, այդ թվում՝ ադրբեջանական SalamNews լրատվական գործակալությունում և Interaz հեռուստաալիքում։
Բաքվում և երկրի շրջաններում ձերբակալվել է յոթ մարդ՝ Ա.Թ. Քերիմով, Է.Ա. Ռագիմովը, Ի.Ա. Ալեքպերով, Մ.Ն. Ջաֆարովը, Գ.Գ. Ջաբարլի, Ֆ.Ս. Աբդուլովը և Ա.Ա. Ջումշուդովը։
Նշվում է, թե իբր այդ լրատվամիջոցները զբաղվել են Իրանի քաղաքականության ու նրա շահերի քարոզչությամբ։